Ուկրաինայում վնասվել է 11 ենթակառուցվածքային օբյեկտ․ Շմիգալ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն զանգվածաբար գնդակոծում է ուկրաինական քաղաքները։ Քաղաքացիական և այլ ենթակառուցվածքները հարձակման տակ են: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է Korrespondent-ը։

Հաղորդվում է, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ 8 շրջաններում և Կիևում վնասվել են 11 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։

«Այժմ մարզերի մի մասը հոսանքազրկվել է։ Անհրաժեշտ է պատրաստ լինել հոսանքի, ջրամատակարարման, կապի ժամանակավոր ընդհատումներին։ Այս պատերազմական հանցագործների հիմնական նպատակը խուճապ սերմանելն է, վախեցնելը, ուկրաինացիներին առանց լույսի ու ջերմության թողնելը։ Բոլոր ծառայություններն աշխատում են տեղում, մենք արագ վերականգնում ենք մեր ենթակառուցվածքը: Մենք կանենք հնարավորը՝ բոլոր օբյեկտները հնարավորինս արագ վերականգնելու համար։ Շնորհակալություն մեր փրկարարներին և բժիշկներին, ովքեր այժմ գտնվում են գնդակոծության տակ՝ փրկելով մարդկանց կյանքը: Շնորհակալություն մեր էներգետիկներին, ովքեր գնդակոծության տակ վերսկսում են սնուցել քաղաքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին, առաջիններից մեկը՝ Կիևին։

Տաթև Ֆռանգյան