Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ կոնֆերանսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ։ ՀՌՀ-ի Ֆորում ընտանիքին միանալու որոշումն ընդունվել է միաձայն՝ 30 անդամ պետությունների կարգավորող մարմինների բոլոր ղեկավարների կողմից․ տեղեկացնում են ՀՌՀ-ից։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ստացել էր REFRAM-ի նախագահ պարոն Նուրի Լաջմիի հրավերը մասնակցելու կոնֆերանսի աշխատանքներին, սակայն հանրային մուլտիպլեքսում սլոթերի հատկացման մրցութային գործընթացի մեկնարկը թույլ չտվեց նրան մեկնելու Փարիզ։ Կոնֆերանսի ընթացքում Հայաստանի մեդիա կարգավորողին ներկայացրել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Հանձնաժողովը բարձր է գնահատում REFRAM-ին իր անդամակցությունը, ինչը նրան հնարավորություն կտա գործնական, մասնագիտական կապեր հաստատելու ինչպես այդ հեղինակավոր կազմակերպության, այնպես էլ անդամ երկրների կարգավորող մարմինների հետ:

ՀՌՀ հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում REFRAM-ին և ֆորումի անդամ 30 կարգավորող մարմիններին Հանձնաժողովի դիմումին դրական պատասխան տալու և կազմակերպությանն անդամակցելու որոշման համար: