Մեղավոր ենք. Աղվան Վարդանյանը` ընդդիմության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

«Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է՝ մեր հոգևոր, մշակութային, բարոյական, քաղաքակրթական արժեքներից դուրս, որը ախտահարում է նաև հանրությանը։ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ բնորոշելով ՀՀ գործող իշխանությանը։

Վարդանյանի դիտարկմամբ՝ լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել կամ հեռացնել․ «Այլապես պետական ու ազգային բոլոր ինստիտուտները ոչնչացվելու են։ Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները՝ ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, ամեն օր կարծիք փոխող, անուղղելի ստախոս, թուլակամ»։

Վարդանյանի խոսքով՝ պատերազմից հետո սահմանագիծն ամրացնելու փոխարեն՝ ՀՀ իշխանությունը 200 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել, տասնյակ միլիոններ ուղղել ԱԱԾ, ՊՊԾ, Ոստիկանություն, Քննչական։

Խոսելով իրենց՝ ընդդիմության մասին՝ Վարդանյանն ընդգծեց․ «Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն՝ լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝ չենք  համակերպվելու, հեռացնելու ենք, մեղադրեք  մեզ, բայց նաև մտածեք՝ դուք ի՞նչ եք արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։