Պատերազմի շարունակման կողմնակիցները Պուտինին քննադատում են ձախողումների համար․ISW.

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Ղրիմի կամրջի պայթեցումը, ռուսական բանակի վերջին անհաջողությունները և «մասնակի մոբիլիզացիան» հանգեցրել են  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղիղ քննադատությունների ազգայնական համայնքի ներկայացուցիչների կողմից, որոնք վճռական են պատերազմը շարունակելու հարցում։ Այս մասին ուկրաինական պատերազմի հերթական ամփոփագրում նշում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ամփոփագրի՝ քննադատությունը, որը կարելի է համարել աննախադեպ, վկայում է ՌԴ նախագահի կողմից Ուկրաինայում հայտարարված նպատակաները կյանքի կոչելու կարողության շուրջ կասկածների աճի մասին և կարող է խաթարել Պուտինի վարկանիշը իր հիմնական ընտրազանգվածի շրջանում։

Նշվում է, որ փետրվարի 24-ին Պուտինի հայտարարած ներխուժման նպատակները լայն արձագանք էին գտել ազգայնական համայնքում, որը պաշտպանում է Ռուսաստանի պատմական և մշակութային գերազանցության գաղափարախոսությունը, նախկին Խորհրդային Միության և Ռուսական կայսրության տարածքները վերահսկելու նրա իրավունքը: Սակայն վերջին ռազմական անհաջողությունները մի շարք ռազմական բլոգերների, փորձագետների ստիպել են կասկածել Պուտինի հավատարմությանը այդ գաղափարախոսությանը, ոմանք նույնիսկ նրան մեղադրում են դա պաշտպանելու անկարողության մեջ։

 

Էմմա Չոբանյան