Զապորոժիեի հրթիռակոծումը խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանք է խլել

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած գիշեր Զապորոժիեն կրկին ենթարկվել է ռուսական զորքերի զանգվածային հրթիռային հարվածների: Զապորոժիեի մարզային պետական ռազմական վարչակազմը հայտնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ հաստատվել է 13 խաղաղ բնակիչների մահը, ևս 60-ը գտնվում են հիվանդանոցում:

«Վիրավորների և զոհվածների թվում երեխաներ կան»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Удар по Запорожью

Ուկրաինայի իշխանությունները լուսանկարներ են հրապարակում, որտեղ երևում են հրթիռակոծության հետևանքով ավերված շենքերը։ Փրկարարները շարունակում են փլատակներում որոնողական աշխատանքները։

удар по Запорожью

«Այսօր գիշերը թշնամին տակտիկական ավիացիա էր կիրառում մարզային կենտրոնին հրթիռային հարված հասցնելու համար։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռները Զապորոժիեի ուղղությամբ 12 հրթիռ են արձակել։ Հրթիռների մեծ մասը հայտնվել է Զապորոժիեի շրջաններից մեկում։ Մասնակի քանդվել է 9 հարկանի տունը։ Ավերվել է հինգ առանձնատուն։ Խոցված են ենթակառուցվածքային օբյեկտները։ Վնասվել է 20 ավտոմեքենա»,- գրել է նա։

Удар по Запорожью

Այս շաբաթ Զապորոժիե քաղաքը մի քանի անգամ հրթիռակոծության է ենթարկվել։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը պաշտոնապես բռնակցել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանը, ռուս զինվորականները վերահսկում են տարածաշրջանի միայն 70 տոկոսը: Ռուսական զորքերը կարողացել են օկուպացնել Էներգոդարը, Մելիտոպոլը և Բերդյանսկը։ Շրջանի վարչական կենտրոնը՝ Զապորոժիե քաղաքը, մնացել է Ուկրաինայի վերահսկողության տակ։