«Վախենում եմ հայերի համար». Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին
Հասարակություն
09.10.2022 | 16:12Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Հայաստանը նավթ չունի։
Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան…»,-նշված է գրառման մեջ: