ԱՄՆ Խաղաղության կորպուսի 39 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողություն
Մայիսի 31-ին, ժամը 11:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Խաղաղության կորպուսի 39 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը:
Երդման արարողությունը կիրականացնի ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար պրն. Սանի Լուն: Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, իրենց տներում Խաղաղության կորպուսի կամավորներ հյուրընկալած ընտանիքներ, ինչպես նաև Ծրագրի միջազգային և հայ գործընկերներ: