Թուրքիայի դատարանները սեպտեմբերին 60 լրագրողի են ազատազրկման դատապարտել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի դատարաններն անցյալ ամիս ընդհանուր առմամբ 27 տարվա ազատազրկման են դատապարտել 60 լրագրողների։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմի Ազատության կենտրոնը՝ վկայակոչելով 2022 թվականի սեպտեմբերի Մամուլի  ազատության զեկույցը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Ուտկու Չաքըրոզերի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 60 լրագրող դատապարտվել է 27 տարի, 7 ամիս և 19 օր ընդհանուր ժամկետով  ազատազրկման՝ իրենց հոդվածների, մեկնաբանությունների կամ սոցիալական մեդիայում հաղորդագրությունների համար, նրանցից երկուսն էլ ձերբակալված են։

Զեկույցում նշվում է, որ ոստիկանության ճնշումը մամուլի ներկայացուցիչների նկատմամբ աճել է, տասնյակ լրագրողների բողոքի ակցիաների ու թուրքական քաղաքներում այլ իրադարձությունների ժամանակ սեպտեմբերին չեն կարողացել իրենց գործն անել՝ անվտանգության ուժերի կողմից ուժի կիրառման պատճառով։ Նաև ասվում է, որ կոռուպցիայի և կաշառակերության սկանդալների մասին լուրերը, որոնցում ներգրավված են պետական պաշտոնյաները և նրանց ընտանիքները, արգելափակվել են, և որ նման լուրեր հրապարակող որոշ լրատվական կայքերի հասանելիությունը կանխվել է։

«Սեպտեմբերը մամուլի ազատության համար տարվա ամենամութ ամիսն էր։ Թուրքիայում լրագրողներին ծեծում են, բանտարկում և արգելափակում։ Կառավարությունը, որից ակնկալվում էր բարելավել լրագրողների աշխատանքային պայմանները, Թուրքիայի խորհրդարան է ներկայացնում նոր օրինագծեր՝ ուժեղացնելու ճնշումներն ու գրաքննությունը։ Մենք թույլ չենք տա, որ նման օրինագծերը, որոնք ավելի կուժեղացնեն մամուլի վրա ճնշումը, անցնեն խորհրդարան»,- ասել է պատգամավոր Չաքըրոզերը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը հատկապես 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո է սաստկացրել լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները։

Էմմա Չոբանյան