Կուրսկի շրջանում շուրջ հազար հյուսիսկորեացի զինվոր է մահացել. BBC

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հունվարի կեսերի դրությամբ՝ Հյուսիսային Կորեայի զորքերը Կուրսկի շրջանում կորցրել են մոտ չորս հազար սպանված ու վիրավոր, որից մոտ հազարը զոհվել է, պնդում են արևմտյան պաշտոնյաները։ Ըստ BBC-ի թղթակից Ֆրենկ Գարդների՝ սա շատ բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ ԿԺԴՀ-ն շուրջ 11,000 զինվորական է ուղարկել Ռուսաստանին օգնելու համար Կուրսկի շրջան, ուր ուկրաինական զորքերը ներխուժել էին անցյալ տարվա օգոստոսին։

Կորուստներ են համարվում սպանվածները, վիրավորները, անհետ կորածները կամ գերեվարվածները։ Այնուամենայնիվ, արևմտյան պաշտոնյաներն անանունության պայմանով BBC-ին ասել են, որ մարտերի ընթացքում զոհվել է մոտ 1000 զինվոր:
Սա զոհերի շատ բարձր մակարդակ է և ակնհայտորեն անընդունելի է Հյուսիսային Կորեայի զորախմբի համար՝ առանց զգալի համալրման, նշում է Գարդները։

Անհասկանալի է, թե որտեղ են բուժվում վիրավորները, պարզ չէ նաև, թե երբ և ինչ թվակազմով նրանք կփոխարինվեն։ Սակայն արդեն պարզ է, որ Հյուսիսային Կորեայի ռեժիմը թանկ է վճարում Ռուսաստանի օգնության համար, գրում է բրիտանական պարբերականը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի