2024-ի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ մարզիկներին ու մարզիչներին սպորտային նպաստ է հատկացվում

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Այդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:

«2 տարուց էլ քիչ է մնացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկին: Կառավարության որոշմամբ՝ ֆինանսական աջակցություն են ստանում ինչպես մարզիկներն ու մարզիչները, այնպես էլ հավաքական թիմի մյուս անդամները՝ բժիշկներ, մերսողներ»,- նշում է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ նախապատրաստական մրցումներին երբեք նման պետական մոտեցում չէր ցուցաբերվել:

«Կառավարությունն այժմ անում է ամեն բան, որպեսզի Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում փառահեղ ելույթներ ունենա և բարձր պահի Հայաստանի մարզական պատիվը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ սպորտային նպաստի տրամադրման ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ավարտը՝ հիմք ընդունելով «Փարիզ-2024» 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականների նախապատրաստությունը՝ ֆեդերացիաների 2022, 2023 թվականների օրացուցային պլաններով նախատեսված աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և 2023, 2024 թվականների վարկանիշային մրցաշարերին Հայաստանի հավաքականների մասնակցություն»,- ասված է հաղորդագրությունում։