Թուրքիան կրճատել է ռուսական գազի ներկրումը` ավելացնելով Իրանից և Ադրբեջանից մատակարարումները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիան հուլիսին կրճատել է Ռուսաստանից գազի ներկրումը 37,2%-ով՝ միաժամանակ ավելացնելով կապույտ վառելիքի գնումները Իրանից և Ադրբեջանից։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմնի զեկույցում։

«Թուրքիա բնական գազի ներկրումը 2022 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 15,7 տոկոսով՝ կազմելով մոտ 3 միլիարդ 411 միլիոն խորանարդ մետր»,- ասվում է գերատեսչության զեկույցում։

Ամսվա ընթացքում խողովակաշարերով ներկրվել է 3,028 մլրդ խմ, իսկ լցանավերով՝ 383 մլն խմ հեղուկ բնական գազ (LNG)։

Հաշվետու ժամանակահատվածում գազատարներով բնական գազի ներմուծումը նվազել է 13%-ով, իսկ LNG տանկերով մատակարարումները նվազել են 32,6%-ով։ Հուլիսին Թուրքիան Ռուսաստանից գնել է բնական գազի ամենամեծ ծավալները՝ 1 մլրդ 448 մլն խմ։

Դրան հաջորդում է Իրանը` 870 մլն խմ, իսկ Ադրբեջանը՝ 710 մլն խմ: Նշված ժամանակահատվածում Ռուսաստանից գազի ներմուծումը նվազել է 37,2%-ով, Իրանից և Ադրբեջանից ավելացել, համապատասխանաբար, 37,5%-ով և 31,5%-ով։

Տաթև Ֆռանգյան