Թաիլանդի մանկապարտեզում զինված հարձակումը 34 մարդու կյանք է խլել․ մեծ մասը երեխաներ են

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Առնվազն 34 մարդ, այդ թվում՝ 22 երեխա է մահացել Թաիլանդի հյուսիս-արևելքում ատրճանակով և դանակով զինված տղամարդու կողմից մանկապարտեզի վրա հարձակման հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարձակումը տեղի է ունեցել Նոնգբուալամֆու նահանգում։ Սկզբում հաղորդվում էր, որ ոստիկանությունը փնտրում է սպիտակ Toyota մակնիշի մեքենա՝ Բանգկոկում թողարկված համարներով։ Այնուհետև Թաիլանդի Կենտրոնական քննչական բյուրոն (CIB) հայտնել է, որ տղամարդն ինքնասպան է եղել, ինչպես նաև կրակել է իր կնոջ և երեխայի վրա։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը 34-ամյա Պանյա Կամրաբն է։ Անցյալ տարի նա հեռացվել էր ոստիկանությունից թմրանյութ օգտագործելու համար։

Նման հարձակումները Թաիլանդում չափազանց հազվադեպ են։ 2020 թվականին Նախոն Ռաչասիմա նահանգում զինվորի հարձակման հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Տաթև Ֆռանգյան