ՌԴ-ն Ուկրաինայում ավելի շատ ծանր սպառազինություն է թողնում, քան արևմտյան որևէ երկիր մատակարարում է Կիևին․ WSJ

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

Ռուսական բանակը մարտի դաշտում ու նահանջելիս ավելի շատ ռազմական տեխնիկա և զենք է թողնում, քան ցանկացած արևմտյան երկիր փոխանցել է Ուկրաինային ամբողջ պատերազմի ընթացքում։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով վերլուծաբաններին և ռազմական ոլորտի պաշտոնյաներին, փոխանցում է Meduza-ն։

Ըստ Oryx վերլուծական նախագծի՝ Ուկրաինայի Զինված ուժերն առգրավվել են 460 ռուսական տանկ (արևմտյան երկրները մատակարարել են 320-ը), 92 ինքնագնաց զինտեխնիկա, 448 հետևակի մարտական ​​մեքենա (210-ը՝ Արևմուտքից), 195 զրահատեխնիկա (40-ը՝ Արևմուտքից) և 44 հրթիռային համակարգ (70-ը՝ Արևմուտքից)։ WSJ-ն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ այս տեղեկատվությունը հավաքվել է բաց աղբյուրներից, հետևաբար՝ գրավված մեքենաների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։

«Մենք այնքան շատ ունենք, որ չգիտենք՝ դրանց հետ ինչ անել։ Մենք սկսել ենք որպես հետևակային գումարտակ, իսկ հիմա կարծես թե դառնում ենք մեքենայացված գումարտակ»,- ասել է «Карпатская сечь» գումարտակի շտաբի պետի տեղակալ Ռուսլան Անդրեյկոն։

Միաժամանակ, վերլուծաբան Յակուբ Յանովսկին նշել է, որ ռուսական զենքի միայն մի մասը կարելի է օգտագործել․ «Այն, ինչ վերցրել են, իրենից ներկայացնում է ժամանակակից սարքավորումների խառնուրդ, որը կարելի է օգտագործել բավական արդյունավետ և այն, որը պետք է պահել թանգարանում»։

Լրատվամիջոցը նշում է, որ վերջին ամիսներին Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվել է վերցնել ռուսական ամենաժամանակակից սպառազինության նմուշներ, ինչպիսիք են T-90 տանկերը և BTR-82 զրահափոխադրիչները։

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովն էլ ասել է, որ ամենից հաճախ խոշոր տեխնիկա է բաշխվում նյութատեխնիկական ապահովման հրամանատարության միջոցով, իսկ թեթև զենքերն ու զինամթերքը մնում են դրանք գրաված ստորաբաժանումների մոտ։

Էմմա Չոբանյան