Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը․ Կարեն Անդրեասյան

Լուրեր

11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները.

1. Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ:
2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող պարեկների կարողություններն ավելացան: Ներքին գործերի նախարարության ձևավորման հայեցակարգային աշխատանքները և իրավական փաթեթի մշակման աշխատանքները վերջնականացվեցին:
3. Ստեղծվեց և հաջողությամբ սկսեց գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով:
4. Մշակվեց Հայաստանի նոր Արբիտրաժային կենտրոնի կառուցվածքն ու մոդելը և ձևավորվեց արբիտրաժի ոլորտի հայտնի մասնագետների մեծ ցանց։ Մշակվեց Արբիտրաժային նոր կենտրոնի կանոնադրության նախագիծը և «Արբիտրաժի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։
5. Լրամշակվեց և ընդունվեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Ձևավորվեց այն իրագործող ղեկավար թիմը:
6. Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Նախապատրաստվեց հաջորդ գրասենյակի նոր հայեցակարգը Աբովյան քաղաքում, որը կմատուցի 450 հանրային ծառայություններ՝ այսօրվա 110-ի փոխարեն։
7. Նախարարության Փորձագիտական կենտրոնը համալրվեց փորձաքննության համար անհրաժեշտ ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հագեցվածությամբ: Փորձագետների աշխատավարձերը բարձրացվեցին 80 տոկոսով։ Մաքրվեց տարիներով ձգձգված փորձագիտական եզրակացությունների կուտակումը:
8. Վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին 50 տոկոսով։ Տարբեր դատարաններում և դատական ատյաններում դատավորների թիվն ընդհանուր առմամբ ավելացավ 50-ով։
9. Մեկնարկեց քաղաքացիական դատավարության թվային մոդուլի մշակումը։
10. Ավարտական փուլում է քրեական գործերով մինչդատական ​​վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը։
11. Մեկնարկեցին էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակման, ինչպես նաև վարչական, քրեական, սնանկության և հակակոռուպցիոն դատական գործընթացների թվայնացման աշխատանքները:
12. Գրեթե ավարտին հասցվեցին Պրոբացիայի էլեկտրոնային համակարգը (e-probation) և բժշկական էլեկտրոնային համակարգը (e-health), որոնք կգործեն մինչև տարեվերջ։
13. Մեկնարկեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի (e-cesa), ինչպես նաև նոտարական էլեկտրոնային կառավարման համակարգի (e-notary) մշակման աշխատանքները։
14. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ծրագրի գործարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեց սերվերային նոր և բավականաչափ տարողունակ հանգույց։
15. Ավարտական փուլ հասցվեց Սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) մշակումը:
16. Ընդունվեց դատաիրավական բարեփոխումների լիովին նոր որակի ռազմավարությունը, որն անդառնալի և խիստ իրատեսական է դարձնում այս ոլորտի տասնյակ բարեփոխումները մինչև 2026 թվականը։
17. Ընդունվեցին քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը գործարկող և բարելավող շուրջ 100-ից ավելի օրենսդրական ակտեր:
18. Մշակվեց Ընտրական օրենսգրքի բացերի վերաբերյալ ծավալուն զեկույց, որի հիման վրա էլ ավելի կբարելավի գործող ընտրական օրենսգիրքը:
19. Ընդունվեց և ուժի մեջ մտավ Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որը փոխարինեց շուրջ քսան տարի առաջ ընդունված և խորհրդային տրամաբանությամբ գրված հին օրենսգրքին:
20. Մշակվեց և ընդունվեց «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների համապարփակ նախագիծ (պարտադիր հաշտարարություն, առցանց հաշտարարություն, հաշտարարների որակավորման նոր համակարգ և այլն):
21. Մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի նոր նախագիծ։
22. Փաստաբանական համայնքի հետսերտ համագործակցությամբ և բացառիկ փոխհամաձայնությամբ մշակվեց ու ընդունվեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:
23. Ձեռք բերվեց էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը՝ կալանքին այլընտրանք հանդիսացող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները կիրառելու նպատակով։ Ընդհանուր համակարգը պատրաստ կլինի շահագործման մինչև տարեվերջ։
24. Մշակվեց Էրեբունի վարչական շրջանի տարածքում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգը: Նոր հիմնարկը կփոխարինի Երևանում գործող 4 հիմնարկներին: Կատարվեց եռաչափ մոդելավորում և մշակվեց ճարտարապետական ​​նախագծման տեխնիկական առաջադրանքը:
25. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գրեթե ավարտին է հասցվել օդափոխության նոր համակարգի ներդրման աշխատանքները, որը կտրուկ կբարելավի բանտարկյալների կենցաղային պայմանները, ինչպես նաև ներդրվեց տեսահսկման ժամանակակից համակարգ, որը կանխում է բազմաթիվ նոր հանցանքներ։
26. 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները պետական ​​աջակցությամբ սկսեցին միջնակարգ կրթություն ստանալ։
27. Մեկնարկեց քրեակատարողական հիմնարկներում տեսազանգերի միջոցով փաստաբան-վստահորդ հաղորդակցումը կազմակերպելու ծրագիրը։ Այն պատրաստ կլինի օգտագործման մինչև տարեվերջ։
28. Քրեակատարողական հիմնարկներում մահերը կանխելու նպատակով մշակվել և պիլոտավորման հենքով արդեն իսկ կիրառվում են ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի, ինչպես նաև հոգեկան առողջության սկրինինգի և ռիսկերի գնահատման գործիքները:
29. Ներդրվեցին քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի արձանագրումների հետ կապված բժշկական զննումների պատշաճ գրանցման գործիքներ։ Ազատազրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներ։
30. Պրոբացիայի ծառայության մի շարք գրասենյակներ հիմնանորոգվեցին, շահառուների հետ անհատական հոգեբանական աշխատանքի համար ստեղծվեցին առանձին սենյակներ, ապահովվեց ծառայության տեխնիկական հագեցվածությունը։
Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ: Կատարվել են բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք նախապատրաստել են մի շարք նոր նախագծեր ու միջոցառումներ, որոնք շուտով իրապես բարելավելու են արդարացիորեն այդքան քննադատված արդարադատության ոլորտը: Ի վերջո, ամենօրյա ռեժիմով, գրեթե անխափան գործել են նախարարության ենթակա մի քանի տասնյակ կառույցներ ու ստորաբաժանումներ:

Այս ամենն իհարկե կատարվել է Արդարադատության նախարարության թիմի հազարավոր նվիրյալների և նրանց մի քանի տասնյակ փայլուն ղեկավարների ջանքերով: Ես պարզապես աշխատել եմ չխանգարել նրանց եռանդուն աշխատանքին:
Բոլոր թվարկված արդյունքները չեն սկսվել ինձ հետ, և սպասվող նոր բարեփոխումները բնականաբար չեն ավարտվի իմ հեռանալուց հետո: Այս ամենն սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով: Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար:

Շնորհակալ եմ Կառավարության բոլոր անդամներին, Ազգային ժողովում ակտիվ աշխատող բոլոր պատգամավորներին, բոլոր պետական կառույցների գործընկերներին, Վարչապետի գերպրոֆեսիոնալ աշխատակազմին: Առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. հատկապես իրենց օբյեկտիվ քննադատությունը մեզ շատ է օգնել: Շնորհակալ եմ բոլոր դեսպաններին և միջազգային կառույցներին՝ արդարադատության ոլորտում իրենց սրտացավ աջակցության համար:

Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»: