Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է եղել, որ ես ասել եմ՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սա ամենամեծ ու արդարացված քննադատություն է համարվում»,- ԱԺ – կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ 1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի որոշումներին։

Եվ այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր՝ իշխանությունն ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ նախորդ բոլոր բանակցողների կողմից։

Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերն իրենք են՝ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքով։ Բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով ու բանաձևերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է։ Մենք այս ամենի միջով անցնելով՝ եկել ենք ու ասում ենք՝ որդեգրում ենք խաղաղության օրակարգ։ Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովորդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես այդ պատասխանատվությունն ստանձնում եմ, գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։ Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում են ճանապարհ գնալու»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։