Վահրամ Դումանյանը Կիպրոսում մասնակցելու է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես կգա թեմատիկ նիստում, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղան քննարկումներին:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով.

«Կրթություն հանուն կայուն զարգացման» եզրույթի ինտեգրումը երկրի քաղաքականության համատեքստում,
Թվային կրթությունը որպես «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրին աջակցող գործիք,
Խոչընդոտներ, որոնց հանդիպում են երկրները «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարությունն իրականացնելիս,
Մարտահրավերներ՝ կապված ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ռազմավարության իրականացման նոր շրջանակի հետ,
Շրջակա միջավայրը համաեվրոպական տարածաշրջանում. տեսլականները 2030 թվականին և դրանից հետո,
Որակյալ կրթություն և կրթություն հանուն կայուն զարգացման,
«Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրում երիտասարդության ներգրավվածության բարձրացումը: