ԲՏՃՄ ուղղություններրը կլինեն առաջնահերթ․ ԱԺ-ն ընդունեց ակադեմիական հիմքով տարկետում տալու նախագիծը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ակադեմիական հիմքով տարկետում տալու օրենսդրական փոփոխության առաջարկը: Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը կտրվի լիազորություն` սահմանելու բուհերի և մասնագիտությունների ցանկ, ըստ որի` սովորողները կստանան ակադեմիական տարկետում` բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններում` բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

«Սա առաջին հերթին վերաբերում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ ու գերակա ոլորտներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է ՀՀ կառավարությունը` հաշվի առնելով պետության գերակայությունները»,- նշել է նախագծի քննարկման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Առաջարկվող երկրորդ փոփոխությունն առնչվում է ակադեմիական հիմքով տարկետման առավելագույն տարիքային շեմին: Ըստ այդմ` Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը` ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն: «Այժմ զորակոչի տարիքը մինչև 27 տարեկանն է: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողներն ասպիրանտուրայի երկրորդ կուրսում արդեն իսկ զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: Այս խնդիրն առաջացել է հանրակրթության տևողության փոփոխության պատճառով:

Հանրակրթության տևողությունը նախկինում 10 տարի էր, այժմ դարձել է 12 տարի, ինչով պայմանավորված կրթության ցիկլի տևողությունը երկարաձգվել է, մինչդեռ 27 տարվա շեմը մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք ուսումնական հիմքով զորակոչից տարկետման իրավունքի տարիքային շեմը մեկ տարով ավելացնել և սահմանել 28 տարեկանը, որով կլուծվի խնդիրը»,- ասել է նախարարը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին։