44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը երկարաձգվեց 6 ամսով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով։ Նախագիծն այսօր ընդունվեց Ազգային ժողովում։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ներկա պահին հանձնաժողովն ուսումնասիրում է 2022 թվականի հունիսի վերջին ՊՆ–ից ստացված՝ հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերի փաթեթը։ «Այն ներառում է շուրջ 3500 օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր` 10 000-ից ավելի էջ ծավալով, որը դեռ վերջնական չէ։ Այս երկու օրվա ընթացքում ստացել ենք էլի մեծ ծավալով մեզ հետաքրքրող փաստաղթեր ՊՆ–ից, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում»,– նշեց Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովը կազմել է այն անձանց ցանկը, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների երկարացման դեպքում պետք է հրավիրվեն հանձնաժողովի նիստում պարզաբանումներ տալու։

«Երկու հրավիրյալների արդեն նամակ ուղարկել ենք, և Վարդան Օսկանյանը հեռավար եղանակով արդեն իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձևով չի արտահայտում հանձնաժողովի աշխատանքներին նրա չմասնակցելու անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և պետք է բոլորը գան»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի թետրվարին։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։