Համատեղ հայտարարություն թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ․ ԱԳՆ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Հոկտեմբերի 4-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ`Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ` արհեստական բանականությունը, հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Միաժամանակ խորը մտահոգություն է հայտնվում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ:

Համատեղ հայտարարության համահեղինակները շեշտում են, որ թվային դարաշրջանում անհրաժեշտ է հիմնավորապես պահպանել, պաշտպանել և խթանել կարծիքի և խոսքի ազատության իրավունքը՝ ընդգծելով, որ սոցիալական հարթակները ձգտում են պայքարել ատելության խոսք և հանցագործություններ հրահրող պետական և ոչ պետական դերակատարների չարաշահումների դեմ:

Համատեղ հայտարարության ամբողջական տարբերակը և համահեղինակների ցանկը հասանելի են հետևյալ հղումով: