Փաշինյանը մերժե՞լ է Պուտինին. ինչ է քննարկվել Միութենական պետության շուրջ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցը պնդում է՝ Կրեմլն ուզում է, որ Հայաստանը դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս, և դրան փորձում է հասնել Ադրբեջանի ու որոշ չափով՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի միջոցով, բացի այդ՝ Հայաստանին զենք չվաճառելով։ «Հավաստի Աղբյուր» ստորագրությամբ հերթական հոդվածի հեղինակը պնդում է, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան աշխատում է ՀՀ-ի ինքնիշխանության դեմ։

Քաղաքական մեկնաբան Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ հոդվածագիրն անձամբ Փաշինյանն է։

Փաշինյանի հիմնադրած լրատվամիջոցն արդեն երկրորդ օրն է՝ անանուն հոդվածներ է հրապարակում և մանրամասնում, թե ինչ են ուզում Ադրբեջանն ու Ռուսաստանը Հայաստանից։ Ըստ ամենայնի՝ դրանք ուղղված են Հայաստանի նախկին նախագահներին, կաթողիկոսին և փորձագիտական շրջանակներին։ Առաջիկայում էլ ներկայացվելու են Վաշինգտոնի, Թեհրանի և Բրյուսելի մոտեցումների վերաբերյալ հոդվածները։ Այսօրվա հոդվածում շեշտվում է, որ չնայած հրապարակային հայտարարություններին՝ Ռուսաստանը ՀՀ տարածքով «միջանցքի» հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց՝ ինքը տեղյակ չէ, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կամ հենց Դաշնության մաս։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանին իսկապես սպառնում է Միութենական պետության կազմի մեջ մտնելու վտանգը։ Ըստ նրա՝ Պուտինն անձամբ է Փաշինյանին նման առաջարկ արել նրա ՌԴ վերջին այցի ժամանակ։

Փաշինյանի թիմակիցներն այսօր խորհրդարանում այնքան էլ պատրաստակամ չէին մեկնաբանել «Հայկական ժամանակ»-ում  «Հավաստի Աղբյուր» ստորագրությամբ հրապարակումները, բայց  հոդվածներում առկա պնդումների ճշմարտացիությունը հակված չէին կասկածի տակ դնել․ բացառություն էր Ալեն Սիմոնյանը։

«Ճիշտ չի իշխանության հետ առնչվող լրատվամիջոցում լրագրողի գրածը վերագրել իշխանություններին։ Ես այդ աղբյուրը հավաստի չեմ համարում, ես նման ինֆորմացա չունեմ»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ այդ հոդվածներով պետք է ԱԱԾ-ն զբաղվի։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ թշնամական պետությանն աջակցող հրապարակումներ են արվում։

«Հայկական ժամանակ»-ը երեկ էլ բանակցային գործընթացին առնչվող մանրամասների վերաբերյալ էր բացահայտումներ արել։  Հրապարակվել էին կետեր այն մասին, թե ինչ պահանջներ ունի Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լուծարում, Լեռնային Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում՝ զրո կարգավիճակով, միջանցք Հայաստանի տարածքով։ Այս հրապարակումը հաջորդել էր կիրակի Ժնևում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպմանը։ Արդյո՞ք այս կետերը քննարկվել են՝ պաշտոնական Երևանը չի բացահայտում։ Ալեն Սիմոնյանը, որի համոզմամբ՝ Արցախ բառը չպետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի տեքստում, նշում է՝ բացահայտումների ժամանակը չէ։

Երևանից հնչող պաշտոնական և ոչ պաշտոնական տեսակետներին արձագանքել են նաև Արցախի իշխանությունները․ Ստեփանակերտն անընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից Արցախի հիմնախնդիրը դուրս թողնելու տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան