Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը

Լուրեր

12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
11.07.2026 | 19:33
Երասխ գյուղի մոտ այրվել է կցորդով բեռնատար․ վարորդը հոսպիտալացվել է
11.07.2026 | 19:23
«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը
11.07.2026 | 19:00
Ծաղրում, ասում էին՝ ինչ «Ոսկե ծիրան», կինո չունենք, այսօր աշխարհի 50 լավագույնների ցանկում ենք․Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 18:39
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կողքին. ԱԳ փոխնախարար
11.07.2026 | 18:14
Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
11.07.2026 | 17:45
Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին նախագահը մասնավորապես նշել է.

«Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն իրենց տեղն ունեն: Չնայած որ մեր ամբողջ պետական համակարգը՝ սկսած վարչապետից վերջացրած մեր քաղաքացիներով, մտահոգված են վերջին իրադարձություններով՝ ես նկատի ունեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքին, բայց բոլոր դեպքերում այն կարևորագույն խնդիրները, որ մենք պետք է լուծենք, դրանք օրակարգում են և դրանցից ամենակարևորը դատական համակարգի բարեփոխումներն են»:

Պիետրո Կուցիոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ սա իր առաջին արտերկրյա այցն է նոր պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նա մասնավորապես շեշտել է, որ Հայաստանը այցելությունը պատահական չէ և իրենք ցանկանում էին հարաբերվել և համեմատվել մի երկրի հետ, որի հանդեպ մեծ հարգանք, հիացմունք և բարեկամություն են զգում:

«Մենք այս օրերին հասցրեցին ծանոթանալ հայկական մշակույթին ու քաղաքակրթական հինավուրց արժեքներին, մենք, այցելեցին Ցեղասպանության և հուշահամալիր և տպավորված ենք համալիրի զուսպ ճարտարապետությունից, մենք շատ զգացված ենք Հայաստանում մեզ ցուցաբերված ընդունելությունից, որը լիովին համահունչ էր մեր սպասումներին»,- նշել է Կուրցիոն:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում շարունակական ընթացքի մեջ գտնվող արդարադատության համակարգի բարեփոխումներին և վերջիններիս շրջանակում՝ Եվրամիության հետ համատեղ իրականացվող ծրագրերին:

Նախագահը առանձնահատուկ ընդգծել է Իտալիայի հետ փորձի փոխանակման կարևորությունը՝ ինչպես պետական ինստիտուտներում կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների ու անկախ դատական համակարգի կայացման տեսանկյուններից: Երկուստեք շեշտվել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու ժողովրդավարական սկզբունքները, որոնք որդեգրել են հայաստանյան իշխանությունները, այլընտրանք չունեն:

Հանդիպման ավարտին Պիետրո Կուրցիոն նշել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային կփոխանցի իրենց այցելության դրական արդյունքներն ու ջերմ ընդունելության տպավորությունները: