Ամռան տապին պատուհան չենք կարողանում բացել. Մասիսի աղբավայրն «ափերից դուրս է եկել». ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Արարատի մարզի Մասիս քաղաքի միակ աղբավայրը մանկապարտեզից, դպրոցից ու բնակելի շենքերից մի քանի հարյուր մետր է հեռու: Մակերեսը գնալով աճում է․ տարածքն ազատելու համար աղբն այրում են և ծուխը տարածվում է գրեթե ամբողջ քաղաքում: Դրան գումարվում է նաև աննկարագրելի  տհաճ հոտն ու տարածքում գրեթե անհնար է դառնում շնչելը: Factor TV-ի նկարահանման պահին էլ աղբավայրում հրդեհի փոքր օջախներ կային:

Տիկին Ալվարդի տունն աղբավայրին ամենամոտն է․ օրվա ցանկացած ժամի, ասում է, մաքուր օդ շնչել հնարավոր չէ։ Բնակիչներն անգամ ամառվա տապին տան պատուհանները բացել չեն կարողանում։

Տան մոտակայքում նոր աղբավայր է գոյանում․ շատերը հիմնականում շինաղբը թափում են աղբամանների կողքին։ Մասիսում այս խնդիրը տարիների պատմություն ունի։ Բնակիչներն արդեն կորցրել են հույսը, որ այն օրերից մի օր կլուծվի։

«Ոչ մի պատուհան չենք կարողանում բացել, մաքուր օդ շնչել հնարավոր չէ»,- ասում են նրանք։

Երեխաներն էլ դժգոհում են, որ բակում խաղալ չեն կարողանում։

Շուրջ 12 հեկտար մակերեսով այս տարածքը ժամանակին համայնքապատկան հողատարածք է եղել, հետո 99 տարով շահագործման է հանձնվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին։ Այս ընկերությունը պատկանում է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը՝ Միշա Հակոբյանին։ Գործող փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանի պնդմամբ՝ հենց Սաշա Հակոբյանն է պաշտոնավարման օրոք հողատարածքը շահագործման տվել եղբորը։ Այն ժամանակ աղբավայրի տարածքը 5 հեկտար էր, վարձակալման տարեկան վճարը հաստատվել է ընդամենը 60 հազար դրամ։ Ժամանակի ընթացքում աղբավայրն ընդարձակվել է, վարձավճարը՝ ավելացել, բայց, Հակոբյանի խոսքով, այն չի գերազանցում 400․000 դրամը։

Ինչո՞ւ տարիներ շարունակ խնդիրը լուծել չի հաջողվում․ Նորայր Հակոբյանն ասում է՝ շահագործող կազմակերպության տնօրինությունը վարձակալության պայմանագրերը լուծարել չի ցանկանում, համայնքապետարանն էլ տարածքում որևէ գործողություն իրականացնելու իրավասություն չունի։

«Մի քանի անգամ ծանուցել ենք, փորձել ենք լուծել պայմանագրերը, բայց չի ստացվել։ 2021-ին ավագանին որոշում ընդունեց, որ Մասիսի աղբավայր այլ տեղից աղբ չբերվի, բայց հետո պատշաճ վերահսկողություն չիրականացվեց, հնարավոր էլ չէր առանց ուժայինների օգնության։ Ըստ էության՝ էլի շահագործում են»,- ասում է Հակոբյանը։

Փոխքաղաքապետին հարցնում ենք՝ դիտավորություն տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալը Մասիսի նախկին քաղաքապետի եղբայրն է։

«Ամեն դեպքում, աղբավայրը տվյալ կազմակերպությանը բերում է խոշոր շահույթ, մի կողմ դնենք քաղաքական ենթատեքստը»,- պատասխանեց նա։

Դեռևս 2021 թվականի մայիսի 22-ին Մասիսի տարածաշրջանի միակ աղբավայրում բռնկված հրդեհը 10 օր շարունակ մարել չէր հաջողվում։  Բնակիչների վկայությամբ՝ վերջին անգամ այստեղ խոշոր հրդեհ եղել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Իսկ ապրիլի 4-ին բռնկված հրդեհի ծուխն անգամ Երևան էր հասել։ Ի դեպ, մեր նկարահանման օրն աղբավայրում հանդիպեցինք մի տղամարդու, որը ներկայացավ որպես տարածքի սեփականատեր։ Ասաց՝ իր սեփականությունը հանդիսացող տարածքում նկարահանում իրականացնել չենք կարող, բայց և հրաժարվեց համապատասխան փաստատաթուղթ ներկայացնել, որը կհաստատեր, որ տարածքի սեփականատերն է։ Նա պնդեց, որ այդ պահին աղբավայրից տարածվող ծուխը դեռևս մեկ տարի առաջ բռնկված հրդեհի հետևանքով է։

Այս տարի համայնքապետարանը որոշել է Մասիսի կենցաղային աղբն այլ վայր տեղափոխել, արգելվել է նաև այստեղ տեղափոխել Երևանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աղբը՝ տարածքի հետագա ընդլայնումից խուսափելու համար։ Պայմանագրերը խզելու և աղբավայրը կրկին համայնքին վերադարձնելու պահանջով համայնքապետարանն արդեն դատարան է դիմել։

«Եթե դատը շահենք, անմիջապես կիրականացվեն հստակ գործողություններ, աղբը կծածկվի, Մասիս համայնքը կդառնա անծուխ քաղաք»,- վստահեցնում է Մասիսի քաղաքապետի առաջին տեղակալը։

Փոխքաղաքապետն ինքն էլ է խոստովանում՝ քաղաքում անտանելի գարշահոտություն է, բնակիչների բողոքները տեղին են։ Ասում է՝ հատկապես քամոտ օրերին տնից դուրս գալ հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան