Կրեմլը չի ​​կարողանում պատասխանել ՌԴ-ին բռնակցված Խերսոնի և Զապորոժիեի շրջանների սահմաններին վերաբերող հարցերին

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը փորձել է պարզաբանել, թե ի՞նչ սահմաններով է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայի գրավյալ Խերսոնի և Զապորոժիեի շրջանները միացնել իրեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կա մասնակի պարզաբանում։ Ես ձեզ կասեմ պակաս իրավական լեզվով։ Դոնեցկն ու Լուգանսկը՝ 2014 թվականի սահմաններով։ Խերսոնի ու Զապորոժիեի դեպքում մենք շարունակում ենք խորհրդակցել այդ շրջանների բնակչության հետ»,-ասել է Պեսկովը։

Լրագրողները խնդրել են պարզաբանել՝ արդյո՞ք կա սահմաններ մասին հարցին միանշանակ պատասխան, ինչին Պեսկովն արձագանքել է․ «Դա է հիմա միանշանակ պատասխանը։ Մենք շարունակում ենք խորհրդակցել մարդկանց հետ, որոնք բնակվում են այդ շրջաններում»։

Իսկ հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի տարածք են, Կրեմլի խոսնակը հրաժարվել է  պատասխանել. «Այժմ ավելացնելու ոչինչ չունեմ»։

Նա չի կարողացել պատասխանել նաև հարցին, թե ի՞նչ ձևով կշարունակվի սահմանների հարցի «քննարկումը» Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության հետ։

Էմմա Չոբանյան