ԵՄ երկրներին խորհուրդ է տրվել խնայել գազը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրամիության երկրները պետք է 9-13 տոկոսով նվազեցնեն գազի սպառումը, որպեսզի ջեռուցման սեզոնի ընթացքում ամբողջությամբ չսպառեն պահեստարանների պաշարները՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում։ Այս մասին ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցում, որը հրապարակվել է այսօր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Եթե ջեռուցման սեզոնի ընթացքում ԵՄ երկրները կրճատեն գազի սպառումը 9 տոկոսով՝ համեմատած վերջին հինգ տարիների միջին ծավալի հետ, ապա կկարողանան գազի պահեստավորման օբյեկտների լիցքավորման մակարդակը պահպանել մոտ 25 տոկոսի սահմաններում, հաշվարկել է Էներգետիկայի միջազգային գործակալությունը։

Սպառման 13 տոկոսով կրճատման դեպքում այս ցուցանիշը կկազմի 33 տոկոս, ասվում է եվրոպական գազի շուկայի վերլուծության հիման վրա պատրաստված զեկույցում։ Այս սցենարը հաշվի է առնում հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման հնարավոր նվազումը, ընդգծել է գործակալությունը։

2022 թվականի հունվարից մինչև օգոստոս Եվրոպայում գազի պահանջարկը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե 10 տոկոսով։ Միաժամանակ, սակայն, LNG-ի պահանջարկը կտրուկ աճել է։

Ուկրաինա ռուսական ներխուժման և Ռուսաստանից ԵՄ երկրներ գազի մատակարարման դադարեցման ֆոնին եվրոպական պետությունները զգալիորեն մեծացրել են իրենց կարողությունները LNG-ի ներկրման ոլորտում։

Ըստ վերլուծաբանների՝ հենց LNG-ի վաճառքն է վճռորոշ դերակատարություն ունենալու մատակարարումների ճկունության և հուսալիության վրա։

Տաթև Ֆռանգյան