Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ. FIP

Լուրեր

03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական լրատվականներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ հայերենով արած թվիթերյան գրառումը՝ տարբեր մեկնաբանություններով կամ առանց մեկնաբանությունների։

Թվիթերյան «Վալերի Զալուժնի» (Валерій Залужний) անունով էջը հոկտեմբերի 1-ին հրապարակել էր ազատության մասին Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի «հայտնի տողերը»։

Շատ չանցած, այս գրառումը գրավել էր սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերի ուշադրությունը, նրանցից մեկն այն բնութագրել էր որպես «դաս»՝ հայերին ուկրաինացիների կողմից։ Գրառումը տարածել էին նաև որոշ լրատվական կայքեր։

Այդ լրատվականներից և օգտատերերից շատերը, սակայն, բաց էին թողել փաստը, որ Լյութեր Քինգից մեջբերումները միայն հայերեն չէին և միայն հայերին չէին ուղղված. օգտատերը նույն բովանդակությամբ գրառում արել է աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով։

Ավարտելով լյութերքինգյան «շարքը»՝ «Զալուժնի» անունով թվիթերյան էջը հոկտեմբերի մեկին աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն, մեջբերել էր նաև աստվածաշնչյան Երկրորդ օրինաց գրքի 20։4-ը և կոչ արել աղոթել ուկրաինական բանակի համար։ Ընդ որում, թարգմանությունը հավանաբար արվել է «Գուգլի» թարգմանչի օգնությամբ և քերականական սխալներով:

Վալերի Զալուժնին Ուկրաինայի բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է 2021 թվականի հուլիսի վերջից։

Նրա անունով պաշտոնական էջերը բավական ակտիվ են Ֆեյսբուք և Տելեգրամ սոցիալական կայքերում, իսկ թվիթերյան էջը, որին հղում էին անում հայկական լրատվականները, չունի որևէ նշում կամ նույնականացում՝ պաշտոնական լինելու մասին, իսկ գրառումները որևէ կերպ չեն համընկնում Զալուժնիի իրական էջերում արված գրառումների հետ։

Թվիթերյան էջը ստեղծվել է այս տարվա ամռանը, և այստեղ գրառումներ գրեթե չեն արվել ռուս-ուկրաինական պատերազմի կամ Զալուժնիի՝ որպես զինված ուժերի հրամանատար գործողությունների մասին։

Այսպիսով, կարելի է պնդել, որ հայկական լրատվականները, այդ թվում՝ մեծ լսարան ունեցող lurer.com, armtimes.com և 1in.am կայքերը, մեջբերել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարի անունով բացված ոչ պաշտոնական էջի գրառումը՝ միաժամանակ մանիպուլացնելով անգամ կեղծ էջի տարածած բովանդակության ենթատեքստը։