Ամփոփվել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում գրքային եռուզեռ էր. կայացել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Փառատոնն այս տարի նշանավորվել է գրական հանդիպումների աշխարհագրության ընդլայնմամբ. մասնակցել են անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում էին Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և ուրիշներ։

Գրքի երևանյան 5-րդ փառատոնն ամփոփվել է ավանդույթ դարձած գրական մրցանակաբաշխությամբ: Հայտարարվել էր գրական մրցույթ «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:

Ներկայացված ընդհանուր 165 հայտատուներից հաղթող են ճանաչվել. «Արձակ» անվանակարգում՝ Տիգրան Պասկևիչյանը, «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով՝ Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը: Հաղթողները նշել են՝ մրցանակը պարտավորեցնող է, և վստահեցրել՝ նոր ոգևորությամբ են շարունակելու ստեղծագործել:

Այս տարի առաջին անգամ սահմանվել էր նաև հատուկ մրցանակ: «Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

Փառատոնի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Օտարազգի գրողներին լսելը և նրանց հետ շփումները փառատոնն այս տարի կրկնակի հետաքրքիր են դարձրել. նմանօրինակ կարծիք են հայտնել միջոցառումների այցելուները: Հարևան Իրանից Հայաստան ժամանած Հաննան նշել է, որ հետաքրքրված է հայկական մշակույթով, իսկ Գրքի երևանյան փառատոնը լավ հնարավորություն է անմիջականորեն ճանաչելու գրահրատարակչական ոլորտը Հայաստանում:

Միջոցառումների շարքում, ի թիվս շնորհանդեսների, դասախոսություն-քննարկումների, գրական հանդիպումների, կայացել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում՝ «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով:

Նշենք, որ փառատոնը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էր»,- ասված է հաղորդագրությունում։