Խաբարովսկի երկրամասում մոբիլիզացվածների կեսը սխալմամբ է զորակոչվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Խաբարովսկի երկրամասի մոբիլիզացված բնակիչների մոտավորապես կեսը սխալմամբ է կանչվել, հայտնել է նահանգապետ Միխայիլ Դեգտյարյովը։ Քաղաքական գործչի ելույթը հրապարակվել է նրա Telegram ալիքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խաբարովսկի նահանգապետը պնդում է, որ այժմ բոլոր սխալմամբ մոբիլիզացվածները վերադարձել են տուն, իսկ շրջանի զինվորական կոմիսար Յուրի Լայկոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Դեգտյարյովն առաջին նահանգապետը չէ, որը զեկուցում է «սխալների» վերացման մասին, որի մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է սեպտեմբերի 21-ին և անվանել «մասնակի», բայց տուն վերադարձածների 50%-ի մասին դեռ ոչ ոք չի հայտնել։

«10 օրվա ընթացքում մի քանի հազար մեր հայրենակիցներ կանչեր են ստացել և ժամանել են զինկոմիսարիատներ, նրանցից մոտ կեսին վերադարձրել ենք տուն՝ պայմանագրով զինվորական ծառայության անցնելու ընտրության չափանիշներին չբավարարելու պատճառով։ Չարաշահումները պետք է վերացվեն։ Ավելին՝ Խաբարովսկի երկրամասի զինվորական կոմիսար Յուրի Լայկոն այսօր հեռացվել է պաշտոնից: Դա չի ազդի այն խնդիրների կատարման վրա, որոնք նախագահը դրել է մեզ վրա»,- հայտնել է Դեգտյարյովը:

Յակուտիայի մոտ 300 բնակիչներ, որոնք սխալմամբ մոբիլիզացվել են, նույնպես վերադարձել են հանրապետություն, երկուշաբթի ասել է Յակուտիայի տարածաշրջանային հանրային պալատի ղեկավար Նիկոլայ Բուգաևը։

Տաթև Ֆռանգյան