Ջեյք Սալիվանն ու Իբրահիմ Քալընը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը  նախօրեին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում՝ նաև դատապարտելով Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձը:

Սալիվանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի ջանքերի համար՝ բարելավելու պարենային գլոբալ անվտանգությունը՝ նպաստելով ուկրաինական հացահատիկի արտահանմանը և դիվանագիտական աշխատանքին՝ ապահովելու ուկրաինացի ռազմագերիների, ինչպես նաև ՌԴ-ի կողմից պահվող երկու ամերիկացի քաղաքացիների ազատ արձակումը:

«Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ իրենց աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Ընդգծվել է Արևելյան Միջերկրականում տարաձայնությունների լուծման  համար երկխոսության ու դիվանագիտության կարևորությունը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության առաջընթացը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

 

Էմմա Չոբանյան