Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Դիլիջանի կենտրոնական դպրոցում այսօր կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մարզային գործընկերության հիանալի օրինակ է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր միջոցառման եզրափակման առթիվ: Շատ կարևոր է, որ այս ծրագիրն իրականացվում է մարզերում: Պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այս ծրագրի շնորհիվ մեր դեռահասներն ու երիտասարդները լրացնում են ֆորմալ կրթության միջոցով ստացած գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով նոր հմտություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում կծառայեցնեն իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանը, նորարար գաղափարների գեներացմանը և կյանքի կոչմանը»:

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, իսկ առաջիկայում արդեն շահագործման կհանձնվեն դրանցից երկուսը՝ Իջևան և Մեղրի քաղաքներում. «Երիտասարդական կենտրոնների օգնությամբ ցանկանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել՝ երիտասարդների կարողությունների զարգացում, քաղաքացիական կրթության խթանում, ակտիվ քաղաքացիության գործադրում և ինտելեկտուալ ժամանցի ապահովում»:
Արթուր Մարտիրոսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին և ընդգծել, որ երիտասարդների զարգացումը, նրանց կրթությունն ու գաղափարների իրագործումն իրենց առաջնահերթություններից են. «Այս ծրագիրն առանձնահատուկ է, քանի որ այն դեռահասներին տալիս է ազատություն և իրենց գաղափարները մշակելու, քննարկելու և իրականացնելու հնարավորություն»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երիտասարդներին՝ այս դժվարին ժամանակներում իրենց աշխատանքներն իրականացնելու և կյանքի կոչելու համար. «Երկար տարիներ համագործակցել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, և UPSHIFT-ը մեզ համար հենց այդպիսի ծրագիր է: Փորձում ենք երիտասարդների համար նաև ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ ստեղծել»:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքները, դեռահասները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացրած նախագծերը, պատմել են աշխատանքների ընթացքի և վերջնարդյունքների մասին: Ծրագրի մասնակիցներին և մենթորներին հանձնվել են հավաստագրեր և շնորհակալագրեր:

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել Իջևան խոշորացված համայնքում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերում: