«Հրաժարակա՛ն», «Ո՛չ բռնապետությանը»․ Բաքվում ոստիկանները ձերբակալել են ընդդիմության հավաքի մասնակիցներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի մոտ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը։ Ցուցարարները բողոքել են կուսակցությունների մասին նոր օրենքի դեմ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկաններն ակցիայի մեկնարկից անմիջապես հետո անցել են գործի և ուժի կիրառմամբ ձերբակալել դրա մասնակիցներին։

Հավաքվածները վանկարկել են «Ազատ ընտրություններ», «Հրաժարակա՛ն», «Ո՛չ բռնապետությանը», «Չեղարկե՛ք օրինագիծը», «Ազատություն քաղբանտարկյալներին» և այլն։ Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցույցի մասնակիցներին։ Ըստ լրագրողների՝ մոտ 40 մարդ է ձերբակալվել։

Բացի այդ, ոստիկանները կին ակտիվիստներ Սևինջ Սադիգովային ու Գյուլմիրա Ասլանովին դուրս են տարել Բաքվից ու այնտեղ ազատ արձակել։

Ձերբակալված անձանց թվի մասին պաշտոնական տեղեկություններ չկան։

Հավելենք, որ վաղ առավոտից ոստիկանությունը տներից սկսել էր ձերբակալել ընդդիմադիր գործիչներին ու հավաքի կազմակերպիչներին։ Մասնավորապես, ձերբակալվել են «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոգիգ Յագուբլուն, «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազիին, նախագահության անդամ Բախտիյար Իմանովին, կուսակցական ակտիվիստներ Մեհամադ Իմանլիին, Մուշվիգ Իմանգուլիևին, Ռովշան Գուլիևին և այլ գործիչներ։

Հավելենք, որ «Կուսակցությունների գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը խիստ սահմանափակում է քաղաքական գործունեությունը և ուժեղացնում իշխանությունների վերահսկողությունը քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Էմմա Չոբանյան