Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքից առաջ ոստիկանությունը սկսել է ձերբակալել ընդդիմադիր գործիչներին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանում այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը սկսել է ընդդիմադիրների ձերբակալությունները։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, առավոտյան ձերբակալվել է  «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն։ Նրա դուստրը՝ Նիգյար Խազին հայտնել է, որ Յագուբլուն ձերբակալվել է քաղաքացիական հագուստով անձանց կողմից՝ տանից դուրս գալուց անմիջապես հետո։

«Մեր տան մոտ ոստիկանական անցակետեր էին տեղակայվել։ Հենց հայրս դուրս եկավ, նրանց ձերբակալեցին ու տարան անհայտ ուղղությամբ»,- ասել է նա։

Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատաել է Յագուբլուի ձերբակալման փաստը։ Գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլշադ Հաջիևը հայտարարել է, որ Յագուբլուն ձերբակալվել է «չթույլատված ակցիային մասնակցության կոչերի համար»։

Լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդում նաև այլ ընդդիմադիրների ձերբակալման մասին։ Մասնավորապես, ձերբակալվել են «Մուսուլմանական միություն շարժման» երկու անդամներ՝ Սամիր Բաբաևն ու Էթիբար Իսմայիլովը, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության 14-րդ բաժին։ Ոստիկանները ձերբակալել են նաև ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազիին, նախագահության անդամ Բախտիյար Իմանովին, կուսակցական ակտիվիստներ Մեհամադ Իմանլիին, Մուշվիգ Իմանգուլիևին, Ռովշան Գուլիևին և այլ գործիչների։ Նշվում է նաև, որ կուսակցության նախագահության անդամ, ակցիայի կազմակերպիչներից Վահիդ Մահարրամլիի տունը շրջափակվել է ոստիկանների կողմից։ Ենթադրվում է, որ եթե նա դուրս գա տնից, նույնպես կձերբակալվի։

Հավելենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչներն այսօր պատրաստվում են հանրահավաք անցկացնել Միլի Մեջլիսի դիմաց՝ բողոքելով քաղաքական կուսակցությունների մասին նոր ռեպրեսիվ օրենքի դեմ։

Էմմա Չոբանյան