Փորձեցինք դուրս բերել մեր տղաների մարմինները, հակառակորդը կրակեց. ԳՇ պետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այս պահին Գեղարքունիքի մարզում են․ նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ից հետո երեկվա ռազմական ագրեսիան ադրբեջանական երրորդ լայնածավալ հարձակումն էր։

Հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու հնարավորություն չկա։

Այս մասին այսօր Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Պաշտոնյան անդրադարձավ նաև անհետ կորած զինծառայողների ծնողների ահազանգերին, որով բարձրաձայնվում է, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, և ՊՆ-ն դեռ զոհված զինծառայողների մարմինները դուրս չի բերել։

«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք իսկապես գիտենք, թե որտեղ մեր ընկերների քանի մարմին ունենք, դա մեր ամենացավոտ տեղն է:

Հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Ադրբեջանական կողմը խոստացավ հումանիտար զինադադար, հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերը՝ դուրս բերելու մեր զինծառայողների՝ մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության և հայտարարության, թե ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»,-տեղեկացրեց Առաքել Մարտիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։