Էգեյան ծովում լարվածության աճի ֆոնին Պենտագոնը Թուրքիային և Հունաստանին երկխոսության կոչ է անում 

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Պենտագոնի խոսնակը կոչ է արել Թուրքիային և Հունաստանին երկխոսություն սկսել Էգեյան ծովում լարվածությունը թուլացնելու համար՝ միաժամանակ խուսափելով մեկնաբանել Անկարայի դիվանագիտական բողոքն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին գրում է Bianet-ը։

«Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցներն են։ Մենք խրախուսելու ենք երկու կողմերին շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հնարավոր լարվածությունը թուլացնելու համար։ Դրանից զատ՝ այլ բան չունեմ ներկայացնելու»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փաթ Ռայդերը։

Դիտարկմանը, որ Անկարայում աճում է քննադատությունը Հունաստանի արևելքում ռազմական տեխնիկայի տեղակայման հետ կապված, որը նպաստում է երկու հարևանների միջև էսկալացիային, Ռայդերը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անհավանական կարևոր գործընկերն ու դաշնակիցն է, բայց այդտեղ չի պատրաստվում դիվանագիտությամբ զբաղվել։

«Մենք կշարունակենք սերտ աշխատել ՆԱՏՕ-ի մեր գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, և ես ձեզ կոչ եմ անում դիմել Պետքարտուղարությանը՝ ԱՄՆ-ի ցանկացած պաշտոնական պատասխանի համար»,- ասել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիան բողոք էր հայտնել Հունաստանին և ԱՄՆ-ին՝ կապված Էգեյան ծովի կղզիներում ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի տեղակայման հետ։

Էմմա Չոբանյան