Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն դոլարի հրթիռային կայանքներ և այլ սպառազինություն կմատակարարի․ The Economic Times

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Հնդկական The Economic Times-ը հայտնում է, որ Հնդկաստանը Հայաստանին զենք և զինամթերք մատակարարելու մի շարք պայմանագրեր է կնքել։ Համաձայն լրատվականի տեղեկությունների՝ պայմանագրերը կնքվել են այս ամսվա սկզբին։
Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվում, սակայն աղբյուրի տվյալներով այն կազմել է շուրջ 250 մլն դոլար:  ET-ի աղբյուրները հայտնել են, որ պատվերը ներառում է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, որոնք պետք է առաջին անգամ արտահանվեն։ Դրանք առայժմ օգտագործվում են միայն հնդկական բանակում: Համակարգի առավելագույն հեռահարությունը կազմում է 40 կմ, Mark-I-ի մոդիֆիկացված տարբերակի համար՝ 60 կմ։ Կայանքը 44 վայրկյանում կարող է 12  հրթիռ արձակել։ Համակարգը տեղադրված է Tatra բեռնատարի վրա:  2019-ին փորձարկվել է համակարգի արդիականացված տարբերակը, որն ունի ավելի քան 90 կմ հեռահարություն։ Թե Pinaka համակարգի որ տարբերակն է մատակարարվելու Հայաստան, աղբյուրը չի մասնավորեցնում։

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ, ինչպես նաև մի շարք այլ սպառազինություն: Պարբերականը նշում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Հնդկաստանից սպառազինություն է արտահանվում Հայաստան։ 2020 թվականին Հնդկաստանը չորս Swathi ռադար էր արտահանել:

Այս ռադարները օգտագործվում են հրետանային համակարգերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և հակառակորդի արձակման կայանքների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի հետ սահմաններին:

Տաթև Ֆռանգյան