Համեմատե՛ք Լեռնային Ղարաբաղն ու Կիպրոսը և լաց եղեք. Թոմ դե Վաալ. ilur.am

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Բրիտանացի փորձագետ, Հարավաին Կովկասի կոնֆլիկտների հարցում մասնագիտացած Թոմաս դե Վաալը Շվեյցարիայում Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման առիթով անդրադարձել է ԼՂ խնդրին. փոխանցում է ilur.am-ը:

Համեմատելով երկու գործընթացները՝ դե Վաալը նշել է, որ Կիպրոսի հիմնախնդրի երկու հիմնական կողմերի՝ կղզու հունական և թուրքական հատվածների առաջնորդները, պարբերաբար հանդիպում են, միմյանց հետ շփումներում հարգալից լեզու են գործածում, իսկ վերջերս զբոսնում էին Նիկոսիայում, զրուցում միմյանց և շրջակայքի մարդկանց հետ, սուրճ էին խմում «կանաչ գծի» երկու կողմերի սրճարաններում:

«Երկու կողմի բանակցողների ուժեղ թիմեր, որոնք ՄԱԿ-ի հետ միասին մշակում են խաղաղության դաշնագրի վեց գլուխների տեքստերը: Երկու կողմերի պաշտոնատար անձանցից բաղկացած տեխնիկական կոմիտեներ, որոնք քննարկում են ամեն ինչ՝ սկսած մշակութային ժառանգությունից մինչև տրանսպորտ և հանրակրթություն: Փորձագիտական և քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք (իրավամբ) դժգոհում են, որ իրենց հետ բավարար չափով չեն խորհրդակցում, սակայն որոնց ձայնը լսելի է, և որոնք հանրության վրա ազդեցություն ունեն», – գրում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ դեռ 20 տարի առաջ ամեն ինչ շատ ավելի մռայլ էր՝ փակ սահմաններ, ռազմական հռետորաբանություն, բռնության սպառնալիք:

«Համեմատեք սա Լեռնային Ղարաբաղի հետ և լաց եղեք: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն անգամ հատուկ բանակցողներ չունեն, նրանք (նախագահները-խմբ.) հանդիպում են լավագույն դեպքում տարին մեկ անգամ, երկար տարիներ են ծախսում՝ քննարկելով ԵԱՀԿ-ի մեկ կամ երկու էջանոց փաստաթղթերը, որևէ սեփական փաստաթուղթ չեն ստեղծում: Նրանք ոչինչ չեն անում, որպեսզի հանրային բանավեճ խրախուսեն փոխզիջման կամ խաղաղության առավելության մասին: Նրանք սիրում են կշտամբել Մինսկի խմբի համանախագահներին, բայց մոռանում են, որ հենց իրենք են պատասխանատու խաղաղ գործընթացի կառուցման համար: Միջնորդները սոսկ միջնորդում են, և հենց կոնֆլիկտի կողմերը պետք է խաղաղություն կնքեն: Կովկասի՛ պարոնայք, դուք 20 տարի եք վատնել: Եթե անգամ կիպրական խաղաղության բանակցությունները ձախողվեն, երկարամյա բանակցություններն արդեն շատ հարցերում հաջողել են. բռնության կրճատում, գործարար կապերի հաստատում, միջոցներ, որոնք թույլ են տալիս փախստականներին այցելել իրենց նախկին տները և հանդիպել սովորական մարդկանց հետ: Դա քիչ ձեռքբերում չէ», – ամփոփում է Թոմաս դե Վաալը: