Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է UNDP-ի, UNFPA-ի և UNOPS-ի Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին՝ վերահաստատելով Հայաստանի աջակցությունը կազմակերպությունների մանդատներին և ընդգծելով կայուն զարգացման, ժողովրդագրական քաղաքականության, կանանց հզորացման ու խոցելի խմբերի աջակցության ծրագրերի կարևորությունը։ Նա նաև շեշտել է, որ ՄԱԿ-ի բարեփոխումները պետք է բարձրացնեն արդյունավետությունը՝ առանց խաթարելու գործող ծրագրերի իրականացումը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հունիսի 8-11-ը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին։

Իր ելույթներում դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել UNDP-ի և UNFPA-ի գործունեությունը՝ կայուն զարգացման, դիմակայունության, ժողովրդագրական քաղաքականության, կանանց և աղջիկների հզորացման, հումանիտար արձագանքի և խոցելի խմբերին աջակցության ուղղություններով։

Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը երկու կազմակերպությունների մանդատներին և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ազգային մակարդակում արդյունավետ գործունեության և ծրագրային երկրների հետ շարունակական գործընկերության կարևորությունը։

UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումներին անդրադառնալով՝ դեսպան Հովհաննիսյանը շեշտել է, որ բարեփոխումները պետք է նպաստեն արդյունավետության և ազգային մակարդակում ազդեցության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով գործող մանդատները, մասնագիտական կարողություններն ու գործառնական գործունեությունը։

Նա ընդգծել է, որ ցանկացած անցումային գործընթաց պետք է բացառի ընթացիկ ծրագրերի իրականացման խաթարումը և ապահովի, որ ռեսուրսներն ու կառավարման կարողությունները շարունակեն ուղղված լինել արդյունքների ապահովմանը։

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը անդամ պետությունների կողմից առաջնորդվող, թափանցիկ, ներառական և ապացույցների վրա հիմնված գործընթացին։