Քննարկվել է 2023թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2023թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկուցումով՝ նշելով, որ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա: Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:

Ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են Կառավարության ծրագրով սահմանված կապիտալ և ընթացիկ ծախսերին, ծախսային նոր նախաձեռնություններին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում։