ԱՄՆ-ի հարցն է ՀՀ-ին՝ իմ տված զենքը ագրեսոր ՌԴ-ի ձեռքը չի՞ ընկնելու, դու ինքնիշխա՞ն ես․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Երկու տարի առաջ այս օրը պատերազմի բոթը պայթեց, և ահասարսուռ ռազմական գործողություններ սկսվեցին Ադրբեջանի կողմից, հազարավոր զոհեր և տարածքային կորուստներ ունեցանք։ Արդյո՞ք երկու տարի անց դասեր ենք քաղել՝ սխալներ թույլ չտալու ժողովրդավարական և ավելի անվտանգ պետություն կառուցելու և, ընդհանրապես, կեղծիքի մեջ չապրելու իմաստով։

-Հասարակություն, իշխանություն, ընդդիմություն՝ շատ բազմազան են։ Հարցին պատասխանեմ հասցեական․ իշխանությունը դասեր քաղե՞ց, թե՞ ոչ, մանավանդ, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության ստորագրումից հետո մեկ անգամ ևս արտահերթ ընտրություններ եղան, և իշխանությունը նորից ստացավ վստահության քվե, այսինքն՝ հասարակությունն այլ տարբերակ չտեսավ, քան ներկա իշխանությանը վստահելը՝ լուծելու կուտակված և նոր խնդիրները։ Իշխանության կողմից 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած նոր խնդիրերի վերլուծման, գնահատման, եզրահանգման և մոտեցումները փոխելու վերաբերյալ որևէ փաստ չունենք․ սա՝ մեկ։ Երկրորդ՝ ԱԺ իշխող մեծամասնությունը և ընդդիմադիր փոքրամասնությունը դուրս չեկան փոխադարձ մեղադրանքների խոսույթից և օրակարգի խնդիր չդարձրեցին եզրահանգումներ անելը, որն առավել քան արդիական և կարևոր է պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման տեսակետից, այսինքն՝ ամեն մեկը գնաց կաղապարված մեղադրանքներ հնչեցնելու ճանապարհով, պիտակավորումներից ու թիրախավորումներից դուրս չեկան։ Հասարակության մեջ կա մի փոքրաթիվ խումբ, որը գտնում է, որ, այնուամենայնիվ, պետք է կատարել ինչ-որ քայլեր, այս իրավիճակից դուրս գալու վերաբերյալ առաջարկներ շատ քիչ են հնչել։ Իմ համոզմամբ՝ հիմնական դասն այն էր, որ պետական ինստիտուտները, որ գործել էին մեկ հայեցակարգի վրա (թող հեքիաթներ չպատմեն, թե ինքնիշխանության վրա էր կառուցված), որը կառուցված էր ԵՏՄ, ՀԱՊԿ, ռուս-հայկական պայմանագրերի հիման վրա, սա էր պետության ամբողջ կոնցեպցիան։ Այդ կոնցեպցիան ձախողվել է թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային ու պաշտպանական, և թե՛ ընդհանրապես քաղաքական  առումներով։

-Ձախողվել է, բայց ընդունվում և ընկալվո՞ւմ է, որ այդ համակարգի մեջ մնալnվ է՛լ ավելի է վտանգում մեր պետականությունը։

-Ամբողջ խնդիրն այն է, որ եզրահանգումներ չեն արվել, որ այս իրավիճակի պատճառը մի կողմից պետական ինստիտուտների ոչ կենսունակությունը, ոչ հաշվետվողական և ոչ թափանցիկ լինելն է, և կառավարման այն որակը, որ կա, չի կարող ապահովված լինել՝ գտնվելով այդ համակարգում, էլ չեմ խոսում Սահմանադրության մասին․ այնպիսի Սահմանադրություն բերեցին, որը ճգնաժամներ առաջացնող է, և ճգնաժամերի ժամանակ լուծումներ չի տալիս։ Միակ ձևը մնում է փողոցը, երբ մարդիկ կընդվզեն պետական ինստիտուտների անգործության և ոչ արդյունավետության դեմ։ Եվ իշխանությունները քաջություն չունեցան ընդունելու, որ պատասխանատու են այդ կոնցեպցիայի ձախողման համար։ Ներկա իշխանությունը դուրս չեկավ այդ կոնցեպցիայի ծիրից, բացառությամբ վերջին օրերի հայտարարությունների, որ դժգոհում են ՀԱՊԿ-ից․․․

-Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս չենք գալու։

-Նախկին իշխանություններն ասում են, որ մենք լինեինք, ավելի արդյունավետ կօգտագործեինք հնարավորությունները․․․

-Որ Ռուսաստանն իրենց ավելի շատ է վստահում և այլն։

-Նախկին իշխանության քաղաքականությունը համարում եմ սողացող կապիտուլյացիոն քաղաքականություն, ներկա իշխանությունը քաջություն չունեցավ դուրս գալու այդ ձախողված կոնցեպցիայից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան