Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է տվել Սնոուդենին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ամերիկացի Էդվարդ Սնոուդենին քաղաքացիություն շնորհելու մասին։  Սնոուդենն ավելի քան ինը տարի ապրում է Ռուսաստանում՝ ԱՄՆ հետախուզական գործակալության  կողմից զանգվածային հսկողության շուրջ տեղեկատվության բացահայտումից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկուշաբթի օրը հրապարակված Պուտինի  հրամանագրում նշված է 72 անձի անուն, որոնց նա քաղաքացիություն է շնորհում, այդ թվում՝ Սնոուդենին: Կրեմլը հատուկ չի մեկնաբանել նրան քաղաքացիություն շնորհելը։

Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել էր դեռ 2020 թվականի նոյեմբերին։ Նա և  կինը՝ Լինդսի Միլսը, այդ ժամանակ երեխայի էին սպասում։ Սնոուդենն ընդգծել էր, որ ինքը և իր կինը «կմնան ամերիկացի» և կմեծացնեն իրենց որդուն «ամերիկյան արժեքներին համապատասխան», ներառյալ՝ իրենց կարծիքն արտահայտելու ազատությունը:

Սնոուդենը Ռուսաստանում է 2013 թվականի հունիսից։ 2014 թվականի օգոստոսին նա երեք տարով կացության թույլտվություն էր ստացել, 2017 թվականին այն երկարացվել էր։ 2021 թվականի հոկտեմբերի վերջին Սնոուդենը ստացել էր Ռուսաստանում անժամկետ բնակության թույլտվություն։

Սնոուդենը Washington Post և Guardian թերթերի լրագրողներին տեղեկություններ էր տրամադրել լայնածավալ հսկողության մասին, որն իրականացրել է Ազգային անվտանգության գործակալությունը։ Արտահոսքից հետո նա հեռացել էր  Հոնկոնգ, այնտեղից էլ՝ Մոսկվա։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում նա ավելի քան մեկ ամիս անցկացրել էր տարանցիկ գոտում։

Տաթև Ֆռանգյան