Ռուսական ԶԼՄ-ները ուղեցույց են ստացել Պուտինի աշխատակազմից՝ ինչպես լուսաբանել մասնակի մոբիլիզացիան

Լուրեր

16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «մասնակի մոբիլիզացիայի» մասին հայտարարելուց անմիջապես հետո (չնայած իրականում այն լիարժեք է), պետական և իշխանամետ լրատվամիջոցներն ուղեցույց են ստացել, թե ինչպես պետք է լուսաբանել այս իրադարձությունը։ Ուղեցույցը, որը պատրաստվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի կողմից, հայտնվել է Meduza-ի տրամադրության տակ:

Ըստ լրատվականի՝ փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը հաղթել է պատերազմներում, երբ նրա բնակիչները հավատում էին, որ «ժողովրդական պատերազմ» է եղել։ Ուստի, եզրակացնում են ուղեցույցը կազմողները, հիմա ռուսներին պետք է փոխանցել մեկ հիմնական թեզ՝ «Ռուսաստանի ժողովուրդը պետք է համախմբվի ՆԱՏՕ-ի սպառնալիքի դեմ»։

Ըստ Կրեմլի՝ դաշինքը մտադիր է «մասնատել ու թալանել» Ռուսաստանը։

«Մենք այլևս չենք կարող մի կողմ կանգնել և պատասխանատվության ողջ բեռը դնել պայմանագրային զինծառայողների և Դոնբասի ժողովրդական միլիցիայի վրա, առաջնագիծն ավելի քան 1000 կիլոմետր է, ռուս զինվորներն ու ռուս ժողովուրդը սպանվում են ՆԱՏՕ-ի զենքերից, ՆԱՏՕ-ի վարձկանների և ահաբեկիչների կողմից»,- այսպես են առաջարկում առաջարկությունները մշակողները ռուսաստանցիներին համոզել մոբիլիզացիայի անհրաժեշտության հարցում։

Որպես մարդկանց զանգվածաբար ռազմաճակատ ուղարկելու ևս մեկ պատճառ հեղինակներն առաջարկում են անվանել ռուսական սահմանային տարածքների և 2014 թվականին բռնակցված Ղրիմի գնդակոծությունները։

Տաթև Ֆռանգյան