ՌԴ-ում 25-ամյա երիտասարդը կրակ է բացել զինկոմիսարիատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

ՌԴ Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկ քաղաքում երիտասարդը կրակ է բացել  զինկոմիսարիատում, հայտնում են տեղական լրատվամիջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:  25-ամյա երիտասարդը, նախանական տվյալներով, վեց կրակոց է արձակել Ուստ-Իլիմսկի զինվորական կոմիսարի վրա։

Տեղեկությունը հաստատել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ «Զինվորական կոմիսար Ալեքսանդր Վլադիմիրովիչ Էլիսեևը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար», – ասել է նա։ Կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաք կազմակերպելու մասին, որից հետո  ՌԴ տարբեր քաղաքներում ընդդեմ զորահավաքի բողոքի ցույցեր սկսվեցին։ Որքանով զինկոմիսարիատում տեղի ունեցած միջադեպը կապ ունի այս դժգոհությունների հետ՝ առայժմ հայտնի չէ։

Զինված միջադեպի տեսագրությունը այս հղումով։

Տաթև Ֆռանգյան