Անիում ընտրությունները թեժ են. Քարաբերդում կրկնակի ընտրության դեպք է գրանցվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափաման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Շիրակի մարզի 19 բնակավայր ունեցող Անի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Factor.am-ը շրջել է մի քանի ընտրատեղամասերում՝ ականատես լինելով ընտրողների կուտակումների։

«Սուր պայքար է ընթանում»,- այսպես է բնութագրում քվեարկության ընթացքը Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցում տեղակայված 33/01 ընտրատեղամասի նախագահ Արսեն Ալավերդյանը։

Ժամը 11․30 դրությամբ՝ այստեղ 1718 ընտրողից 200-ից ավելին արդեն իսկ կատարել էր քաղաքացիական պարտքը։ Ընտրատեղամաս էին գալիս անգամ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք։

«Հոսքը շատ է, ակտիվությունը մեծ է, ժողովուրդը շահագրգռված է այս անգամ»,- ասաց Արսեն Ալավերդյանը։

Անիում մրցակցում է երեք թեկնածու։ Նրանցից մեկը գործող համայնքապետ Արտակ Գևորգյանն է, որը 18 տարի շարունակ զբաղեցրել է համայնքապետի պաշտոնը։ Նա ՀՀԿ-ական է, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի սանիկը։ Թավշյա հեղափոխությունից հետո Մարալիկում բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը։ Արտակ Գևորգյանը գլխավորում է «Ազգ-համայնք» դաշինքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արման Սարիբեկյանն է․ նա երբևէ որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցել։ Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգողն է։

Երրորդ քաղաքական ուժը նորաստեղծ «Հայկական երազանքն» է, որը գլխավորում է Անիի ավագանու անդամ, արցախյան երկու պատերազմներին որպես կամավոր մասնակցած Ագուն Սաղաթելյանը։ Նա Ձորակապից է՝ Մուշեղ Սաղաթելյանի եղբոր որդին է։

Անին, պաշտոնական տվյալներով, ունի 15 հազար 901 ընտրող։ Թեկնածուների թիվը 147 է, ինքնաբացարկ հայտնողներ չեն եղել։

33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ ձևավորվել են 20 ընտրատեղամասեր։ Նրա խոսքով՝ քվեարկությունն անցնում է առանց լուրջ միջադեպերի, հնչած ահազանգերը, ըստ նրա, ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն չեն թողնում։

Մեր զրուցակիցը ժամը 11․00-ի դրությամբ արձանագրված ընտրախախտումներից առանձնացրեց կրկնակի ընտրության դեպքը, որը տեղի է ունեցել թիվ 33/9 ընտրատեղամասում՝ Քարաբերդ համայնքում։

«Դեպքը տեղի է ունեցել տատիկին օգնելու պատրվակով։ Օգնողը տատիկի անձնագիրն անցկացրել է տեխնիկական սարքավորումով, ընտրել, վերադարձել են, որից հետո ինքը պիտի ընտրություն կատարեր, բայց նորից տվել է տատի անձնագիրը։ Դա, ինչ խոսք, տեխնիկական սարքավորման մասնագետի թերությունն է, ուշադիր չի եղել, որ երիտասարդ աղջկա անձնագիրը չէ, այլ տատիկի անձնագիրն է։ Ընդհանուր առմամբ, շատ խաղաղ, նորմալ են անցնում ընտրությունները։ Միջադեպեր չկան, բոլոր տեղամասերից տեղեկություններ ունենք, որ հանգիստ ընտրություն է կատարվում, նույնիսկ զարմանում ենք, որ այսքան խաղաղ ու հանգիստ է»,- ասաց Գոռ Պետրոսյանը։

Ի դեպ, Մարալիկի մշակույթի տանը տեղակայված թիվ 33/3 ընտրատեղամասում մեր գտնվելու պահին մի միջադեպ արձանագրվեց․ տարեց մի կին՝ ձեռնափայտով, ներս մտնելուն պես սկսեց քարոզչություն անել ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի օգտին։ Հանձնաժողովի նախագահը նրան սաստեց, սակայն ոստիկանները ստիպված եղան դուրս հրավիրել տարեց կնոջը։

Այս ընտրատեղամասում ևս ընտրություն կատարելու համար հերթ էին կանգնել։

Թիվ 33/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գևորգ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ընտրողների թիվն այստեղ 1711 է, ժամը 11․00-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել է 200 հոգի։

Նա ևս փաստեց, որ դրսում ընտրողների կուտակումներ են եղել, ինքը ոստիկաններին խնդրել է թույլ չտալ ներս մտնել, որպեսզի չխախտեն օրենքի պահանջը՝ 15 հոգուց ավելի չլինի ընտրատեղամասում։

Ի դեպ, Մարալիկում, Ձորակապում ամեն քայլափոխի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանի և «Ազգ-համայնք» դաշինքի թեկնածու Արտակ Գևորգյանի պաստառներն էին, նկատելի էր, որ մեծ գումար է ծախսված։

 

Արմիկ Մովսիսյան