ՌԴ-ում երկրորդ օրն անընդմեջ հրկիզում են զինկոմիսարիատները

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում առնվազն 2 զինկոմիսարիատ են փորձել հրկիզել։ Խաբարովսկում «Մոլոտովի կոկտեյլ» են շպրտել Ինդուստրիալ շրջանի զինվորական կոմիսարիատի պատուհանից։ Արդյունքում այրվել են երկու կաբինետներ, տուժածներ չկան։

https://t.me/amur_mash/2427

Baza-ի տվյալներով՝ զինկոմիսարիատի հրկիզման փորձ է կատարվել նաև Ամուրի շրջանի Սվոբոդնի քաղաքում։ Դյուրավառ նյութով լի շշով վառվել է շենքի դիմային հատվածը։

Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ անհայտ անձինք «հրկիզվող առարկա» են նետել Օկտյաբրսկայա փողոցի վարչական շենքի վրա։

«Արդյունքում շենքը փոքր վնաս է կրել»,- հայտնել են պաշտոնյաները։

Կոստրոմայի քաղաքային զինկոմիսարիատի շենքի պատին էլ հայհոյանքներ են գրվել մոբիլիզացիայի պատճառով։

Հիշեցենք, որ նախօրեին գրանցվել էր զինկոմիսարիատների առնվազն չորս հրկիզման փորձ՝ Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Օրենբուրգի մարզում և Անդրբայկալյան երկրամասում։

Տաթև Ֆռանգյան