Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ավելացնել ԱՄՆ-ից գազի գնման ծավալները՝ Եվրոպա մատակարարելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ձգտում է ավելացնել ԱՄՆ-ից գազի գնումները և մատակարարել որոշ հարևանների, քանի որ Եվրոպան բախվում է էներգետիկ ճգնաժամի, որն առաջացրել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Bloomberg-ը։

«Մենք ցանկանում ենք ավելացնել գազի գնման ծավալները ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով։ Մենք պատրաստ ենք համակարգել ԱՄՆ հեղուկ գազի մատակարարումները տարածաշրջանի երկրներ»,- ասել է Էրդողանը Նյու Յորքում ամերիկյան բիզնեսի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հրապարակման համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ն ուղիներ են փնտրում՝ կարգավորելու հարաբերությունները, որոնք լարվել են վերջին տարիներին մի շարք վեճերի, այդ թվում՝ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։

Էրդողանն այժմ մատնանշում է էներգետիկ կապերի ընդլայնման ներուժը, սակայն Թուրքիան սահմանափակ կարողություններ ունի դեպի Եվրոպա գազ արտահանելու համար։ Այն տարանցիկ երկիր է ադրբեջանական գազի փոխադրումների համար Անդրանատոլիական գազատարով, որն անցնում է Հունաստանով և միանում մեկ այլ խողովակաշարի՝ Իտալիա հասնելու համար:

2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ը դարձել է Թուրքիա հեղուկ գազի ամենամեծ մատակարարը։ Թուրքիան տարեկան ներկրում է շուրջ 60 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

Էրդողանը նաև հորդորել է Վաշինգտոնին՝ չեղարկել թուրքական պողպատի և ալյումինի հավելյալ մաքսատուրքերը, որոնք Թրամփի վարչակազմն էր սահմանել, ինչպես նաև վերացնել զենքի վաճառքի խոչընդոտները: Նա նշել է, որ զենքի վաճառքի սահմանափակումները բացասաբար են ազդում ՆԱՏՕ-ի անվտանգության, ինչպես նաև առևտրային հարաբերությունների վրա։

Էմմա Չոբանյան