Ռուսաստանն իրեն վտանգավոր և անխոհեմ է պահում, բայց Արևմուտքը դիմակայելու է սպառնալիքներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիան անվանել է վտանգավոր, իսկ միջուկային հռետորաբանությունը՝ անխոհեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի գաղափարն աբսուրդ է, և ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ Մոսկվային փոխանցելու նման հայտարարությունների ծանրությունը։

Պուտինի ելույթը էսկալացիայի ակնհայտ նշան է, բայց այն ամենը, ինչ նա ասել է, անակնկալ չէ, հավելել է Յենս Ստոլտենբերգը։

«Պուտինը գերագնահատել է իր ուժերը՝ պատերազմ սկսելով Ուկրաինայում, սխալվեց, և նրա վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ըստ նրա՝ հարյուր հազարավոր մարդկանց ռազմաճակատ ուղարկելը կսրի ոչ միայն հակամարտությունը, այլև ռուսական բանակի դիրքերը։ Ստոլտենբերգը նշել է, որ ռուսական զորքերը վատ են հագեցված և չունեն համապատասխան հրամանատարություն և վերահսկողություն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև վստահեցրել է, որ դաշինքի երկրները համատեղ կհակազդեն գլոբալ սպառնալիքներին։

Տաթև Ֆռանգյան