Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրը
Քաղաքականություն
21.09.2022 | 17:20Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ Այդ առիթով նա գրառում է արել Թվիթերում։
«Լավագույն մաղթանքներս իմ գործընկեր ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Մեր պատմական կապերն ու ժամանակակից կոնվերգենցիաները բնորոշում են մեր կապերը»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Էմմա Չոբանյան