Բալթյան երկրների ԱԳ նախարարներն արձագանքել են Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիային

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարներն արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի և միջուկային զենքի կիրառման սպառնալիքի հայտարարությանը։ Նրանք համապատասխան հայտարարությունները հրապարակել են Twitter-ի իրենց օգտահաշիվներում։

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը վստահեցրել է, որ Լատվիան և ամբողջ Եվրոպան կաջակցեն Ուկրաինային, գրում է Korrespondent-ը։

«Մենք չպետք է ենթարկվենք շանտաժին և պետք է հնարավորինս աջակցենք Ուկրաինային: Ռուսաստանը հիմա Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղության համար նույն սպառնալիքն է, ինչ նացիստական Գերմանիան՝ անցյալ դարում»,- պատասխանել է նա:

Պաշտոնյան նաև հավելել է, որ Լատվիան, անվտանգության նկատառումներից ելնելով, հումանիտար վիզաներ չի տրամադրի բռնի մոբիլիզացիայից փախած ռուսներին։

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն էլ կարծում է, որ Կրեմլի ղեկավարի արարքը «խուճապային է և հիմարություն»։

«Հետևաբար, ավելի շատ մարդ և զինտեխնիկա կնետվի Ուկրաինայի դեմ ցեղասպանական պատերազմի մեջ: Սա հուսահատ, խուճապային և հիմար քայլ է: Էստոնիան և Եվրոպան կաջակցեն Ուկրաինային»,- հայտարարել է նա:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը դեռևս չի մեկնաբանել Պուտինի վերջին հայտարարությունները, սակայն մինչ այդ նա արձագանքել է Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեներին» ու դրանցից հետո այդ տարածքները բռնակցելու՝ Կրեմլի մտադրություններին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն էլ կարծում է, որ մոբիլիզացիա չհայտարարելու մասին նախկին խոստումը դրժելը Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման ձախողման ընդունում է։

Տաթև Ֆռանգյան