Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակը

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրանում է ՀՀ-ի անկախության հանրաքվեի 31 տարին․ 1991 թվականի այս օրը անցկացված անկախության հանրաքվեին մասնակցեց ՀԽՍՀ-ի չափահաս բնակչության 95 %-ը։ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»․ այս հարցին «Այո» ասաց քվեարկության մասնակիցների 99.5%-ը։

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:

Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության(1918-1920 թթ) զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Ամեն տարի ՀՀ-ում անկախության տոնը նշվել է մեծ շուքով՝ տոնակատարություններ, զորահանդեսներ, վերջում տոնական համերգով և հրավառությամբ ամփոփվում էր տոնական օրը։ Պատկերը, սակայն փոխվեց 2020 թվականին, երբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով երկիրը 44 օր պատերազմական իրավիճակում էր․ պատերազմն ավելի քան 4000 մարդու կյանք խլեց, կորսվեց Արցախի Հանրապետության մեծ մասը, շատերը դարձան վտարանդի։

Այս տարի ևս Երևանում անկախության տոնակատարություններ չեն անցկացվի․ Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ այդ օրը Գառնիում նախատեսված էր անցկացնել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 155 մլն դրամի ծառայություններ էր ձեռք բերել։

Հետաձգման պատճառն այս անգամ ևս Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան է, որը սկսվեց սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը։ Հակառակորդը 4 ուղղությամբ հարձակում իրականացրեց, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, հայկական կողմ ունի 207 զոհ կամ անհետ կորած, 20 նոր գերեվարված։

Ռոզա Վարդանյան