Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արեգ Միքայելյանը

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արեգ Միքայելյանը ներկայացրեց Բյուրականի աստղադիտարանի զարգացման ծրագիրը: Նա նշեց Բյուրականի աստղադիտարանի 2022-2030թթ., 2022-2040թթ. ռազմավարությունների մշակման անհրաժեշտության մասին, կարևորեց միջճյուղային գիտությունների զարգացումը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունը, միջազգային խոշոր ծրագրերին մասնակցությունը, երիտասարդ մասնագետների ներգրավումը:

Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նրա գիտական նախասիրություններն են՝ աստղագիտական շրջահայություններ, ակտիվ գալակտիկաներ, բազմալիքային, օպտիկական, ենթակարմիր աստղագիտություն, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխականներ, աստղագիտական տվյալների շտեմարաններ և վիրտուալ աստղադիտարաններ, աստղաինֆորմատիկա, տիեզերական աստղագիտություն, պատմամշակութային աստղագիտություն, աստղագիտական եզրաբանություն:

Արեգ Միքայելյանի տպագրած աշխատանքներն են՝ 156 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 67-ը՝ միջազգային, 15 հոդված գրքերում, 119 հոդված գիտաժողովի նյութերի ժողովածուներում, 22 էլեկտրոնային կատալոգ, 8 գիրք/գրքույկ, 12 գրքերի խմբագրում, 10 նախատիպ, գիտաժողովների 30 թեզիս, 14 գիտահանրամատչելի հոդված, 20 տեղեկատվական հոդված:

Արեգ Միքայելյանը ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST, Erasmus + և այլ դրամաշնորհային ծրագրեր:

Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), «Եվրագիտություն» ընկերությանը (Euroscience), Ամերիկյան աստղագիտական ընկերությանը (AAS), Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությանը (ASP), Եվրոպական ֆիզիկական ընկերությանը (EPS), Վիրտուալ աստղադիտարանների ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերությանը (SEAC), Ժամանակակից աստղագիտության ընկերությանը (SoMA), Եվրոպական ենթատարածաշրջանային աստղագիտական խորհրդին (SREAC), «Տեղեկատվական տեսություններ և կիրառություններ» միջազգային գիտական ընկերությանը (ITHEA), «Գիտությունը և քաղաքակրթությունը Մետաքսե ճանապարհին» միջազգային ընկերությանը (ISSCSR), Հայկական ֆիզիկական ընկերությանը (APS), Հայկական աստղագիտական ընկերությանը (ArAS):

Արեգ Միքայելյանը 2020թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 6 անգամ ճանաչվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող, 2019թ. ստացել է ՌԴ տուրիզմի միջազգային ակադեմիայի մեդալ, 2017թ.՝ «Տիգրան Մեծ» մեդալ: 2010թ. Արեգ Միքայելյանին շնորհվել է ՄԱՄ-ՅՈՒՆԵՍԿՕ հավաստագիր: 2005թ. արժանացել է Համաշխարհային գագաթնաժողովի էլեկտրոնային գիտության մրցանակի, Եվրասիական աստղագիտական ընկերության տարեկան մրցանակի: