Իսրայելը 2018թ․ ի վեր առաջին դեսպանին է նշանակել Թուրքիայում

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Իսրայելը նախօրեին նշանակել է Թուրքիայում իր առաջին դեսպանին՝ 2018 թվականից ի վեր, քանի որ երկու երկրներն աշխատում են կարգավորել հարաբերությունները տասնամյա լարվածությունից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ավագ դիվանագետ Իրիտ Լիլիանը, որն առանցքային դերակատարում է ունեցել Թուրքիա-Իսրայել մերձեցման հարցում, նշանակվել է Թուրքիայում դեսպան։

Լիլիանն Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր անցյալ տարվա փետրվարից, երբ երկու երկրները փորձնական քայլեր էին ձեռնարկում՝ հարաբերությունները շտկելու և լիարժեք դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Հավելենք, որ տարածաշրջանային երկու տերությունները դեսպաններին արտաքսել էին 2018 թվականին, իսկ անցյալ ամիս հայտարարեցին, որ կվերականգնեն դիվանագիտական հարաբերություններն ու կվերանշանակեն դեսպաններին հարաբերությունների աստիճանական բարելավումից հետո:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը դեռևս մարտին այցելել էր Թուրքիա՝ սկիզբ դնելով հարաբերությունների բարելավմանը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ մայիսին այցելել էր Իսրայել։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Էմմա Չոբանյան